Դիվանագիտության վարպետության բաց դաս՝ Իրանի արտաքին գործերի նախարարից


00:12 , 8 դեկտեմբեր, 2017

Դիվանագիտության վարպետության բաց դաս՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի կատարմամբ

Ռուսական «Russia Today» միջազգային բազմալեզու հեռուստալիքին տված հարցազրույցում ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալու հարցին, ասել է․

«Եթե Միացյալ Նահանգները որոշի դուրս գալ միջուկային համաձայնությունից, ապա միջազգային հանրության համար լավ ուղերձ չի լինի, բայց և այնպես, եթե նրանց որոշումը դա լինի, ապա Իրանը սեղանի վրա ունի սեփական տարբերակները, որոնք ոչ մի բանով արդեն սահմանափակված չեն լինի, և ես չեմ կարծում, որ այդ տարբերակները Ամերիկայի համար հաճելի կլինեն»։