Թուրքիայի նախագահը այցելում է Հունաստան՝ վերջին 65 տարում առաջին անգամ


22:20 , 7 դեկտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Հունաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցը համարվում է պատմական` վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ է Թուրքիայի ղեկավարը ժամանում հարևան երկիր, որի հետ, չնայած ՆԱՏՕ-ի կազմում դաշնակցային հարաբերություններին, մի շարք չլուծված հարցեր ունեն:

Հունական կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը նախօրեին «բացառիկ նշանակալից» է գնահատել Էրդողանի այցը, նշելով, որ Աթենքում անհամբեր սպասում են «կառուցողական երկխոսության»: Միևնույն ժամանակ, Ցանակոպուլոսն ընդգծել է, որ հունական կառավարությունը մտահոգված է երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ թուրք ղեկավարի հայտարարություններով:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ, իր հերթին, հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որը այցը «կզարգացնի և կխորացնի» երկու երկրների միջև հարաբերությունները: Նա նշել է, որ Թուրքիան և Հունաստանը մեծ պատասխանատվությամբ են մոտենում միգրացիայի խնդիրներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։