Հայտարարվել է բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմը


23:00 , 7 դեկտեմբեր, 2017

Բրիտանացի քննադատները և կինոսիրողներն էրոտիկ «Մոխրագույնի 50 երանգներ» մելոդրաման անվանել են բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմը:

Ֆիլմի օգտին քվեարկել է հարցվածների 34%-ը:
Երկրորդ տեղում ձայների 29%-ով 1999 թ. «Վհուկը Բլերից. կուրսայինն այն աշխարհից» ֆիլմն է: Երրորդ տեղում Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ. մաս 1-ին՝ թաքնված վտանգ» ֆիլմն է՝ ձայների մոտ 26%-ով: Առաջին տասնյակում են ընդգրկվել նաև «Սապատավոր լեռ» (26%), «Տրանսֆորմերներ» (24%), «Փոստատարը» (24%), «Արտիստը» (21%), «Ավստրալիա» (20%), «Վանիլե երկինք» (20%) և «Յոթ տարի Տիբեթում» (19%) ֆիլմերը: Հակավարկանշային ցուցակը եզրափակում է 1963 թ. «Կլեոպատրան»՝ 16%-ով: Քվեարկությանը մասնակցել է 2 000 մարդ:

Հարցվածների համար ֆիլմերի ցուցակը կազմել են պրոֆեսիոնալ կինոքննադատները: