Թուրքիան՝ հիպերգնաճի շեմին


20:00 , 7 դեկտեմբեր, 2017
Թուրքիայի արժույթը՝ լիրան, վերջին ամիսներին գտնվում է սպեկուլյանտների և շուկայի այլ մասնակիցների ուշադրության կենտրոնում, սակայն պետք է ուշադրություն դարձնել թուրքական տնտեսության գլխավոր խնդրին՝ 2003 թվականից ի վեր ռեկորդային գնաճին։
Թուրքական լիրան ճնշման ներքո է գտնվում բավականին վաղուց և արդեն մի քանի տարի շարունակ թուլանում։ Վերջին ամիսներին երկրի արժութային շուկայում դիտվում է բարձր ակտիվություն՝ կապված Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրացման հետ։ Սկզբում լիրան անկում է ապրել երկու երկրների վիզային պատժամիջոցների ֆոնին, իսկ այնուհետև լիրայի նկատմամբ հարձակումը շարունակվել է արդեն այլ իրադարձությունների ֆոնին։
ԱՄՆ-ում ընթանում է դատավարություն, որի շրջանակում թուրք բանկիրը մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու սխեմա կազմակերպելու մեջ։ Նա իբրև թե օգնել է թուրքական իշխանություններին՝ գործի դնելով ոսկու դիմաց նավթի վաճառքի սխեմա։
Նոյեմբերին սպառողական գները 12.98 տոկոսի աճ են գրանցել՝ հասնելով 2003 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի։