Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար


17:40 , 7 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում նշել է, որ մեր դահուկորդները բավականին հաջող հանդես են եկել Սարիսելկա և Ռուկա (Ֆինլանդիա) քաղաքներում կայացած վարկանիշային մրցաշարերում.

«Մեր դահուկորդների մոտ բավականին առաջընթաց կա: Նախորդ տարի Ռուկայում Միքայել Միքայելյանը վաստակել էր մոտ 120 միավոր, իսկ այս տարի՝ 84-85: Մրցումից մրցում նա մեծ աճ է գրանցում: Նույնը կարող եմ ասել Թադևոս Պողոսյանի մասին: Շատ ուրախալի է նաև Կատյա Գալստյանի արդյունքը: Նա իրեն լավ է դրսևորում, մեկ մեկնարկ ունեցել է 135 միավորով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։