Բորոտությամբ տառապողին զրկել են կենսաթոշակից մատնահետքերի բացակայության պատճառով


17:00 , 7 դեկտեմբեր, 2017
65-ամյա Սաջիդա Բեգումը՝ հնդկական Բանգալորից, կուրացել է և կորցրել է բոլոր մատները բորոտության պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
2009 թ. Հնդկաստանի կառավարությունը քաղաքացիների նույնականացման համակարգ է մշակել՝ հիմնված կենսաչափական տվյալների՝ մատնահետքերի և աչքի ցանցաթաղանթի վրա: Ցավոք, հիվանդության պատճառով Սաջիդան չի կարողացել հաստատել իր անձը. նրա ցանցաթաղանթը քայքայված է, մատներ վաղուց չունի: Որպես հետևանք՝ տեղի կենսաթոշակային հիմնադրամը կնոջը զրկել է 1000 ռուփի թոշակից, Սաջիդան առանց գոյության միջոցի է մնացել:
«Նա հագուստ է գնում և իր համեստ կարիքներն է բավարարում այդ փողով: Բայց նա թոշակ չի ստացել օգոստոսից: Նա բացարձակապես կույր է, մատներ չունի: Ես չգիտեմ՝ ինչպես կարելի է կատարել նրա կենսաչափական նույնականացումը»,- ասում է բորոտանոցի աշխատակից Այուբ Ալի Զայը:
Երբ Սաջիդայի խնդրի մասին խոսել են հնդկական ԶԼՄ-ները, իշխանություններնն անսպասելիորեն թոշակառուին նույնականացնելու միջոց են գտել՝ մատնահետքեր են վերցրել նրա բժշկից: Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս Սաջիդան նորից թոշակ կստանա: