Սպիտակի երկրաշարժի ժամանակ քիչ չեն եղել նաև գողության ու թալանի դեպքերը


15:48 , 7 դեկտեմբեր, 2017
Սպիտակի երկրաշարժի տարելիցներին մարդիկ հիմնականում գրում են դրական դեպքերի ու երևույթների մասին` կապված փրկարարական գործողությունների հետ։
Ասեմ, որ քիչ չեն եղել նաև գողության ու թալանի դեպքերը։ Այդպիսի մի դեպքի ես եմ ականատես եղել։ Մի երիտասարդ ախալքալաքցի մարդ հավաքեց ու տարավ, իր սեփական մեքենան բարձեց մի բնակարանի քիչ թե շատ հարմար իրերը, երբ նկատեց, որ նրա տերը չկա։ Մենք հասկացանք, որ ինքը թալանով է զբաղված, սակայն, ցավոք, ժամանակ չունեինք, որ իրենով զբաղվեինք։ Փլատակներն էինք համառորեն քչփորում կենդանի մարդ հայտնաբերելու նպատակով։