Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ավտոմեքենաներն արգելված տեղերում կայանելու համար յուրօրինակ պատիժ է սահմանել


10:00 , 7 դեկտեմբեր, 2017
Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ավտոմեքենաներն արգելված տեղերում կանգնեցնող վարորդներին պատժելու յուրօրինակ միջոց է կիրառում: Ոստիկանները սովորական տուգանքի փոխարեն դիմապակու վրա պլակատ են ամրացնում «Այստեղ կանգառն արգելված է» մակագրությամբ: Պլակատն ամրացվում է այնպիսի կայուն սոսնձով, որ մինչև վարորդը մաքրում է այն, բավականին ժամանակ է անցնում, որի ընթացքում վարորդն իրոք հասկանում է, որ այստեղ կանգառն արգելվում է: