12-ամյա աղջիկը դարձել է ԱՄՆ լավագույն երիտասարդ գիտնականը


08:30 , 7 դեկտեմբեր, 2017
12-ամյա Գիտանջալի Ռաոն հորինել է ջրում կապարի առկայությունը որոշող արագ եւ ոչ թանկ միջոց: Դրա համար նրան ԱՄՆ 2017-ի լավագույն երիտասարդ գիտնականի կոչում է շնորհվել։ Իր հայտնագործությամբ նա ցանկացել է օգնել Միչիգանի Ֆլինտ քաղաքին, որտեղ 2016-ին շատ բնակիչներ տուժել են քաղաքի ջրում առկա կապարից հիվանդանալուց:

Սարքի միտքը Գիտանջալին հղացել է, երբ տեսել է, թե ինչպես են իր ծնողները ջուրը ստուգում թեստ-գծիկի միջոցով: «Դա շատ հուսալի միջոց չէ: Անհրաժեշտ է լինում մի քանի անգամ փորձել՝ պարզելու համար՝ արդյոք ջուրը մաքուր է»,- ասում է աղջիկը:

Նրա սարքի հիմքում ածխածնի նանոխողովակներից ֆիլտրն է, որը որոշում է կապարի առկայությունը: Սարքը հագեցած է նաեւ Bluetooth փոխանցիչո , որը թույլ է տալիս սմարթֆոնի էկրանին տեսնել թեստի արդյունքները:

Գիտանջալին մյուս երեխաներին խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել: