Այսօր ԱԺ-ում ևս մեկ անգամ անցան հանրային լսումներ տխրահռչակ «Ընտանեկան բռնության» օրենքի շուրջ


05:00 , 7 դեկտեմբեր, 2017
Կներեք ժողովուրդ ջան, ինձ մի բան բացատրեք էլի։ Այսօր ԱԺ-ում ևս մեկ անգամ անցան հանրային լսումներ տխրահռչակ «Ընտանեկան բռնության» օրենքի շուրջ։ Մի շարք պատգամավորներից լսեցի լացակումած ելույթներ, ողբերգական ձայնով պատմություներ, նույնիսկ մեկից լսեցի մի ապուշ վարկած, թե հայկական ավանդույթների տակ ինչ այլասերվածություն ասես, չեն անում, սակայն տենց էլ չհասկացա՝ ինչու պետք է նոր, անհասկանալի, անկապ օրենք ընդունել, եթե ՀՀ-ում արդեն իսկ գործում է ՕՐԵՆՔՈՎ սահմանված պատիժների ցանկ յուրաքանչյուր բռնությունը պատժելու և կանխարգելու համար։
Հարգելի այս օրենքի բալելշիկ պատգամավորներ ջան և արդարադատության նախարարության չինովնիկներ, ամբախ-զամբախ դուրս տալու տեղն ավելի լավ է ազնիվ և տղամարդավարի խոստովանեք, որ պարզապես ձեզ «պռադվինուտի Եվրոպաներից» պարտադրում են այդ օրենքն ընդունել։ Լուրջ, թե չէ լրիվ զավեշտալի է այս ամենը դարձել։