Նախագահի հետ հանդիպմանը անմիջապես հետեւեց Օսկանյանի ընդդիմադիր դառնալու տենդը


13:47 , 22 ապրիլ, 2013

Շաա՜տ հետաքրիքիր էր: Կոլյայիչը հանդիպեց շատ «նախագահ ջան»-ին, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Անմիջապես հետեւեց Օսկանյանի ընդդիմադիր դառնալու տենդը:
Ինչո՞ւ` վախ կա՞, որ Ծառուկյանին Սերժը «վերցնում» է ամբողջապես՝ ֆուկ անելով ԲՀԿ արմատական թեւին:
Հա՞: Թե՞...
Ուրիշ ի՞նչ ու ո՞ւմ է «հետապնդում» Օսկանյանի հանկարծահաս հեռանկարային ընդդիմադիր դառնալու սույն մեսիջը: 
Դիտենք: 
ա)Ավագանու ընտրություններում դիվիդենտներ շահելու նպատակ է հետապնդում: 
բ)Հասկանալի էր` նախագահական ընտրություններում Օսկանյանի քաղաքական «հայրիկը» ընդդիմադիր դաշտի ձայները ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ չմասնակացության պարագայում հավաքեց Րաֆֆու տակ, հետո չեզոքացրեց Րաֆֆուն, ավագանու ընտրությունների գնաց իր արմատական թիմով, որպեսզի սեպտեմբերին դառնա միակ բեւեռ-ընդդիմությունը, նույն` վերը նշված սատելիտներով, որպեսզի տասնյոթին կարողանա խորհրդարանական ընտրություններում «պապա» կանգնել, ապա` նախագահականում:
Բաց է մնում միակ հարցը:
Սա պայմանվորվա՞ծ խաղ է Սերժ Սարգսյանի հետ, ինչպես իր օրերում նշել էր Քոչարյանը, որպես երկու ղարաբաղցի:
Մեր կողմից մեկ «շըտտկմամբ» (կասեր Սերժ Աարգսյանը) Սերժն ախր այնքան էլ ղարաբաղցի չէ: Նա ծնվել է Գորիսի Տեղ գյուղում:
«Տեղայնացնելով» այս ֆակտորը, ինչպես նաեւ ելնելով նրա վերջին հինգ տարիների գործունեությունից` այնքան էլ այնպես չէ, որ այդ ղարաբաղյան ֆակտորը աշխատել այնպես ու այնքան, որքան կցանկար ԲՀԿ-ի մոդերատորը, եթե չասենք` գրեթե չի աշխատել:
Նույն սկզբունքից ելնելով էլ կարծում ենք, որ պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չէին կարող: Նրանց երկուսի նավն էլ չափից դուրս շատ է հեռացել միմյանց ափերից: 
Մի խոսակցության թեմա չէ, թե` ինչու:
Ընդորում, եթե չեն պայմանավորվել, ապա պետք է հիասթափեցնեմ իմ Օսկանյանին:
Չի ստացվի ԲՀԿ-ից կերտել ընդդիմադիր:
Որովհետեւ իշխանական ծառը ընդդիմադիր պտուղ չի տա. ԲՀԿ-ն խիստ սերտաճած է օլիգարխիային, իր գործարարներով, ԲՀԿ-ականներ բոլոր կարգի քրեական գործերով... Դա ուղղակի անհնար, ֆանտաստիկայի ժանրից է:
Ասել է` չլինող բան:

Հ.Գ. Թանկագին Միասիչ ջան: Ջան-ջան: Ձեր ասածն աբսոլյուտացնելու, արգումենտացնելու համար, ինչ կլինի մի խորացեք իբրեթական տեսությունների մեջ, թե էս մեկն էս է ասել, էն մյուսն` էն... Կներեք, միստր Օսկանյան, բայց էդ Լոկը (ինչ էլ ազգանուն է, է, գոնե հա՞յ է, թե լոկ ու միակ է` պրոստո) չի ասել, որ մարդիկ ծնվել են ազատ եւ հավասար... Գրքերի գիրքը Աստվածաշունչն է, դա ասել ի դեպ, որն էլ դրվել է բոլոր սահմանադրությունների հիմքում:
Առաջնորդվեք Սուրբ գրքով, թանկագին: Եւ դա ձեզ բավարար կլինի` մենաշնորհից ազգը փրկելու համար... բայց ոչ մեկ այլի մենաշնորհի համար:
Հ.Գ. Ի դեպ, թանկագին Օսկանյան ջան: Ես Ձեզ «դրուզյա» եմ տվել ՖԲ-ում:
Արձագանքեք:
Ընդորում` սիրով: Զի սիրով եմ «դրուզյվել»: