Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումներն ԱԺ-ում անթույլատրելի ձևակերպումների բազմաթիվ առիթներ ստեղծեցին


16:51 , 6 դեկտեմբեր, 2017

Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումներն ԱԺ-ում անթույլատրելի ձևակերպումների ու արտահայտությունների բազմաթիվ առիթներ ստեղծեցին:

Զորօրինակ՝ Արփինե Հովհաննիսյանն այսօր ընտանեկան ավանդույթների մասին իր խոսքում նշեց, որ եթե մի ընտանիքում բռնության ենթարկված կինը չի ցանկանում ամուսնուն պատասխանատվության ենթարկել, ուրեմն՝ օրենքն այնտեղ անելիք չունի, և դա հայկական ընտանիքի ավանդական արժեքների դրսևորում է:

Համաձայն եմ, որ օրենքն այդ դեպքում անելիք չունի, սակայն ոչ երբեք՝ բռնությունը հայկական ավանդույթների հետ նույնացնելուն։