Հարմոնիա


13:18 , 22 ապրիլ, 2013

Գիշեր է, մեկը այն աստղազարդ գիշերներից, որի ներքո մենք հաճախ ենք զբոսնում`դու իմ մտքերում, ես`քո:
Աստղերը թափվում են ձյան պես քո ուսերին ու մարմնիդ ջերմությունից հալչում, ձուլվում քեզ, ներծծվում քո մեջ...

Ժանացույցը, որ դրված է մեր սենյակում, անվերջ խանգարում է քեզ քնել, կրկին իր գործն է կատարում: Նայում ես ժամացույցին, ու նիշերը խառնվում են իրար, իսկ ձայնը խլացնում է քեզ:
Ես քնում եմ` հանգիստ՝ կողքիս զգալով քո ներկայությունը: Ես գիտեմ ինչպես քնել ժամացույցի անդադար տկտկոցի ներքո:
Մի պահ խորը շնչում եմ, ներս քաշում մաքուր օդ, ու սրտիս աշխատանքը համապատասխանում է ժամացույցի տկտկոցին. սրտի մեկ զարկ` ժամացույցի մեկ տկտկոց...
Դու էլ մի օր կսովորես կառավարել սիրտդ, զգալ զարկերն ու հաշվել դրանք` առանց թվաբանության:
Ես քնում եմ, իսկ դու նայում ես ինձ, ժամացույցին և զգում զարկերի հարմոնիան...