22:15 , 6 դեկտեմբեր, 2017
Յուրաքանչյուր կին պետք է հարգի իրեն և թույլ չտա ոչ ոքի իր հետ վատ վարվել։ Արական սեռի ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի օգտագործելու կանանց։ Հաճախ կուրորեն սիրահարված աղջիկները չեն էլ զգում, որ իրենց օգտագործում են։
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 13 նշան, որ նա ձեզ զուտ օգտագործում է։
- Նա հրաժարվում է խոսել պարտականությունների մասին։
- Ձեր ընկերները պնդում են, որ նա ձեզ չի համապատասխանում։
- Նա էգոիստաբար է իրեն պահում։
- Նա չի ծանոթացնում ձեզ իր ընտանիքի անդամների և ընկերների հետ։
- Նա ձեզնից շարունակ գումար է կորզում։
- Նա անընդհատ ձեզնից ինչ-որ բան է խնդրում, օգնություն է պահանջում։
- Նա թքած ունի ձեր զգացմունքների վրա։
- Նա չի արտահայտում ոչ մի զգացմունք։
- Նա ձեզ հետ երբեք չի անկեղծանում։
- Նա ձեզ հետ լավ է վարվում միայն այն ժամանակ, երբ իրեն ձեզնից ինչ-որ բան է պետք։
- Դուք միասին ժամանակ չեք անցկացնում։
- Նա ունի վատ տղայի համբավ։
- Նա հաճախ է հանդիպում այլ աղջիկների հետ։