Հռոմի Պապը կոչ է արել չտեղափոխել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը


15:20 , 6 դեկտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Նահանգների որոշման կապակցությամբ. հաղորդում է Ria.ru-ն:

Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին վերջնական որոշում կկայացնի այսօր՝ դեկտեմբերի 6-ին:

«Ես չեմ կարող թաքցնել իմ խորին մտահոգությունը վերջին օրերի ընթացքում ստեղծված կացության վերաբերյալ: Միևնույն ժամանակ կոչ եմ անում պահպանել ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերի համաձայն՝ Երուսաղեմի ստատուս քվոն»,- ասել է Հռոմի Պապը:

Պապը հույս է հայտնել, որ Երուսաղեմի հարցում կգերիշխեն իմաստությունն ու համբերությունը, որպեսզի այն չհանգեցնի միջազգային նոր լարվածության: