Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելուց առաջ ամերիկացիները նախ պետք է ուժեղացնեն իրենց դեսպանատների պաշտպանությունը


15:00 , 6 դեկտեմբեր, 2017

Չնայած մուսուլմանական աշխարհից լսվող բացասական հայտարարություններին ու ամերիկյան ուժային կառույցների զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Թրամփը ցանկանում է Իսրայելի մայրաքաղաք հռչակել Երուսաղեմը ու կարծես նպատակ ունի Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:

Եթե նման նպատակ իրոք ունի Թրամփի վարչակազմը, կարծում եմ՝ դրան զուգահեռ ամերիկացիները պետք է առաջին հերթին ուժեղացնեն ու ամրացնեն իրենց դեսպանատների պաշտպանությունը հատկապես մուսուլմանական երկրներում: Չէր խանգարի էդ դեսպանատներից դուրս հանել նաև ամերիկյան անձնակազմը: