Օգտատերերը, իրենք էլ չիմանալով ինչպես, լայքում են «Ավելի լավ Երևան» էջը


12:58 , 22 ապրիլ, 2013

Ես հենց նոր պարզեցի, որ հավանում եմ ֆեյսբուքյան «Ավելի լավ Երևան» էջը: Իհարկե, արտառոց ոչինչ չկա, այն էջ է ու կարող է «լայքել» յուրաքանչյուր ֆեյսբուքցի: Բայց խնդիրն այն է, որ ես կտրականապես դեմ եմ եղել այն «լայքելուն», ու չգիտեմ՝ երբ ու ինչպես է այն «Լայքվել» իմ կողմից: Այս ի՞նչ խաբար է, որ օգտատերն անգամ չգիտի ինչպես, բայց բացահատում է «լայքած» էջ: Ես վստահ եմ, որ չեմ լայքել: Մի հատ դուք էլ նայեք ու մտաբերեք՝ հաստատ «լայքե՞լ» եք, թե՞ ոչ... Փաստորեն Ֆեյսբուքում նույնպես հնարավոր է «լայք» գնել:
Իրականության զավեշտը նաև վիրտուալ է օգտագործվում ՀՀԿ-ի կողմից: