GQ-ն կազմել է աշխարհի ամենաանճաշակ դերասանների ցուցակը


19:00 , 5 դեկտեմբեր, 2017

Բրիտանական GQ ամսագիրը կազմել է ամենաանճաշակ հագնված դերասանների ցանկը: Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Քիթ Հարինգթոնը:

Նշվում է, որ ցուցակը կազմել են ամսագրի աշխատակիցները, հանրահայտ դիզայներներ Ջորջո Արմանիի և Փոլ Սմիթի օգնությամբ: Ամենավատ հագնված դերասանների ցուցակում ընդգրկվել են նաև ռեժիսոր Լուի Թերուն, Բրիտանիայի խորհրդարանի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ջակոբ Ռիս-Մոգը, նաև 60-ամյա դերասան և գրող Փոլ Մերթոնը:

Ամենաոճային դերասանների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է բրիտանացի դերասան Մեթ Սմիթը: