Օծանելիքի բույրն ավելի երկար կպահպանվի, եթե դա ճիշտ օգտագործեք


20:30 , 5 դեկտեմբեր, 2017

Թանկարժեք օծանելիք գնելը չի երաշխավորում այն, որ դրա հոտն ավելի երկար կպահպանվի։ Ինչպես և ցանկացած այլ բան, օծանելիքը նույնպես օգտագործելու հստակ ձև ունի։ Պատահական կերպով օծանելիք ցանելիս դուք ոչ միայն վատնում են անուշաբույր հեղուկը, այլև ստեղծում եք վատ բույր ունենալու հավանականություն, որը կարող է վանել մարդկանց Ձեզանից։

BlogNews-ը մանրակրկիտ ուսումնասիրել է օծանելիքի օգտագործման գլխավոր կանոնները և Ձեզ է ներկայացնում դրանցից առավել կարևորները։

Ընդհանուր կանոններ

1. Տարբեր խմբերի հոտերը չեն միախառնվում


Մի քանի տեսակ անուշահոտ կոսմետիկա օգտագործելիս (մարմնի քսուք, օծանելիք, դեզոդորանտ) արեք այնպես, որ դրանք նույն շարքից լինեն կամ գոնե նման հոտեր ունենան։ Ոչ մի այլ հոտ չպետք է մրցի Ձեր օծանելիքի հոտի հետ։ Ամենալավ տարբերակն այն կլինի, եթե Ձեր քսուքն ու դեզոդորանտն անհոտ լինեն։

2. Յուրաքանչյուր հոտ իր ժամանակն ունի


Պետք է հիշել, որ Ձեր օծանելիքի հոտը զգալու եք ոչ թե դուք, այլ՝ Ձեզ շրջապատող մարդիկ, այդ իսկ պատճառով էլ պետք է հետևել, թե ինչ հոտ եք օգտագործում տարբեր ժամանակաշրջաններում։ Տարվա առավել տաք շրջաններում խորհուրդ է տրվում հնարավորինս թեթև հոտեր օգտագործել, իսկ այ երեկույթների գնալիս կամ սառը եղանակին կարելի է կրել ավելի հագեցած հոտեր։

3. Մաշկի՞ն, թե՞ հագուստին


Սա, հավանաբար, ամենակարևոր կանոնն է. ցանկացած տեսքի օծանելիք պետք է ցանել բացառապես մաքուր մաշկի վրա։ Մի մոռացեք դա, հատկապես եթե օրական 1-ից ավելի հոտ եք օգտագործում։

4. Մի տրորեք oծանելիքը


Առավել տարածված սխալներից է օծանելիքը ցանելուց հետո ազդեցության հատվածները մանրակրկիտ տրորելը։ Դա անելով՝ դուք պարզապես ոչնչացնում եք բուրմունքի մոլեկուլյար կառուցվածքը։

Ցանելու առավել հարմար շրջաններ