Ամենախոշոր ադամանդներից մեկը Նյու Յորքում 6,5 մլն դոլարով վաճառվել է


13:50 , 5 դեկտեմբեր, 2017
Աշխարհում ամենախոշոր ադամանդներից մեկը՝ 709 կարատ քաշով, որը 2017 թվականի մարտին հայտնաբերվել է Սիեռա Լեոնեում,  6,5 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում, հայտնել է Africa News հրատարակությունը, փոխանցում է РИА Новости-ն:
 
Քարը գտել են երկրի արևելքի Կոնոյի շրջանում: Դա ամենամեծ ադամանդն է պետության պատմության մեջ և չափով 14-րդն աշխարհում երբևէ գտնված քարերից: Inquirer.net պորտալի տվյալներով՝ ադամանդը ձեռք է բերել բրիտանացի ակնագործ Լորենս Գրաֆը: Քարը հայտնաբերած խումբը այն հանձնել էր իր երկրի իշխանություններին՝ հուսալով, որ դրա վաճառքից ստացված փողը կտրամադրվի Սիեռա Լեոնեի բարեկարգմանը: