Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է


19:10 , 4 դեկտեմբեր, 2017
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է. խնդրում են լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց: