Աբովյանի «Ձմեռային այգի» ակումբից 33-ամյա տղան ու աղջիկը դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց


12:00 , 3 դեկտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ առաջնային պատի կտրած-ծակած վերք» և «ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի՝ տղա և աղջիկ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված անձինք բժիշկներին հայտնել են, որ իրենց դանակահարել են Աբովյան քաղաքի «Կոտայքի անցումից» մոտ 50 մետր հեռավորության վրա։

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Ձմեռային այգի» ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 17-ամյա Վալերիկ Մաղաքյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 33-ամյա Քրիստինե Մխիթարյանին և Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Եղիազարյանին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։