20:26 , 21 ապրիլ, 2013Մենք ապրել ենք նրա կողքին. նա` ռազմի դաշտում, մենք` թիկունքում: Նա` մահվան դեմ հանդիման, մենք` մոմի լույսի...
Քիչ առաջ նորից տեսա ազգային հերոսի դստերը եւ նորից ապշեցի, թե ինչ բան է գենը: Հեռուստաընկերությունները «խոսեցնում» էին ազգային հերոսի դստերը: Կարեւոր չէ, թե ինչ էր ասում նա հոր ծննդյան տարեդարձի առիթով...
Մենք վարժվել ենք, որ հերոսի արյունակիցներին պետք է տեսնենք ու լսենք տարին մեկ անգամ: Լավագույն դեպքում:
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ազնվազարմ դուստրը հոր նման ազնվական, տոհմիկ, պայծառ, լավատես, կամային, հայրենի հողին փարված, կիրթ, եթե կարելի է այդկերպ բնութագրել` զտարյուն հայրենապաշտ...
Ազգային հերոսի ծննդյան տոնի խորհուրդը երկար չկարողացա վայելել, երբ աչքիս առաջ հայտնվեցին տեղեկություններ գեներալ-նախամարդու ունեցվածքի եւ եկամուտների մասին:
Թաթուլը եթե ողջ լիներ, հաստատ այսօր չէր ունենա այն ամենը, ինչ ունի Սեյրան Սարոյանը: Իսկ վերջինիս տարեկան եկամուտը 4 միլիոն դոլար է (մնացած եկամուտներն ու ունեցվածքը չեմ նշում, քանի որ դրա համար կպահանջվի մի քանի էջ):
Հիմա մենք ապրում ենք գեներալ-նախամարդու կողքին...
Ինչ տխուր է...