11:40 , 2 դեկտեմբեր, 2017
«Թուրքիայի նախագահը, օգտագործելով ինտենսիվացած ռուս-թուրքական բանակցությունների պահը, վերջին շրջանում երկու անգամ փորձեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկման թեմա դարձնել Պուտինի հետ բանակցությունների ընթացքում՝ արծարծելով 5 շրջանի վերադարձի թեման: Այդ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները փորձում էին սպառնալի հռետորաբանություն կիրառել հայկական կողմի դեմ, նշելով, որ վերադարձնելու են Ղարաբաղը, սակայն ակնհայտ էր նաև այն, որ Ռուսաստանը չզարգացրեց այդ թեման: Ավելին, Լավրովն իր տարածաշրջանային այցի ընթացքում շեշտը դրեց հակամարտության երկարաձգման և կարգավորման հարցում բարդությունների վրա, որը շատերը մեկնաբանում են՝ որպես սառեցման փորձ, ինչը մասամբ համապատասխանում է իրականությանը: Հակամարտության ստատուս-քվոյի պահպանմանն այլընտրանք չկա, երբ կողմերից մեկը ցանկանում է ստանալ ամեն ինչ՝ չզիջելով դրա դիմաց ոչ մի հարցում, ներկայումս սա նույնիսկ համանախագահների համար է պարզ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններին: Նա նշել է, որ կարգավորման գործընթացում ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական օրակարգ այսօր լինել չի կարող: Նրա խոսքով՝ մեծ առաջընթաց չի սպասվում նաև կարգավորման գործընթացում, քանի որ Ադրբեջանը՝ չկարողանալով առաջ մղել իր սցենարները, պետք է փորձի ամեն կերպ տապալել ԵԱՀԿ ՄԽ խաղաղ բանակցային գործընթացը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: