Քաղաքականապես չենք հասունացել և ազգի դավաճան ենք հռչակում ազգը հուսաթափությունից փրկել ցանկացողներին


12:20 , 21 ապրիլ, 2013

Քանի դեռ քաղաքականապես չենք հասունացել այնքան, որ ազգի դավաճան եք հռչակում ելք որոնողներին, ովքեր գիտեն արդեն, թե որն է ոչ ճիշտ ճանապարհը և հրապարակավ քննադատում են ոչ ճիշտ ճանապարհով բազմություն առաջնորդողներին, որպեսզի նույն այդ բազմությունը հետո չընկնի խոր հուսաթափության մեջ,

- քանի դեռ ինքներս ի զորու չենք տեսնել հանրության առջև եղած պրոբլեմի ուրվագիծը,

- քանի դեռ անկարող ենք ինքներս քննել, թե առաջնորդի հայտ ներկայացրածը ունա՞կ է արդյոք մեզ տեղ հասցնել, 
մեր շարժումները մարելու են, մեր հույսերը ջախջախվելու են:

Մենք առաջին ջախջախվողը չենք ու վերջինն էլ չենք լինելու, քանի դեռ (տես սույն նյութի սկիզբը):