Բարեկեցության վարկանիշային աղյուսակում Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից ու Ադրբեջանից


04:00 , 2 դեկտեմբեր, 2017

armeniasputnik.am -ը գրում է․

2017 թվականի Բարեկեցության համաշխարհային աղյուսակում Հայաստանը 149–ից 99–րդ տեղն է զբաղեցրել։ Այս մասին ասվում է Դուբայում գտնվող Legatum կազմակերպության ամենամյա վարկանիշային աղյուսակում։

Աղյուսակի հեղինակները Ռուսաստանին 101–րդ տեղն են հատկացրել, Ադրբեջանին` 106–րդը։

Ամենաբարեկեցիկ երկրների շարքում են սկանդինավյան երկրները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Սինգապուրը, Կանադան, Շվեյցարիան։ Ամենավատ պայմաններում են ապրում Չադում, Աֆղանստանում, Սուդանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Եմենում, կարծում են հեղինակները։


Ամբողջական նյութը կարդացեք այստեղ