01:30 , 2 դեկտեմբեր, 2017Չինաստանը տարօրինակ երկիր է: Նրանք ունեն բազմաթիվ սպեցիֆիկ օրենքներ ու հակված են ամեն ինչ շատ լուրջ ընդունելու: Ձեզ կարող են արգելել այցելել Չինաստան ձեր հայացքների կամ գաղափարների համար, որոնք լրիվ նորմալ են աշխարհի մնացած մասում, բայց ապօրինի` Չինաստանում: Խոսենք հայտնի մարդկանց մասին, ում արգելել են այցելել Չինաստան, և տեսնենք` ինչու:
Մայլի Սայրուս

Մայլին իր կյանքում տարօրինակ բաներ շատ է արել: Նրա արտաքին տեսքը, հագուստը երբեմն կարող են բավականին համարձակ լինել, համերգները՝ խելահեղ, իսկ պահվածքը` ոչ ադեկվատ: Սակայն սրանցից ոչ մեկը կապ չունի Չինաստան այցելելու հետ: Պատճառը Մայլիի` ընկերների հետ արած լուսանկարն էր, որտեղ նա ձգել էր աչքերը` նմանվելով չինացու: Դա Չինաստանի արտգործնախարարի կողմից ընդունվել է որպես անարգանքի ու արհամարհանքի նշան: Ահա այսպես էլ Մայլիին արգելել են այցելել Չինաստան:
Սելենա Գոմես

Ի՞նչ կարող էր անել Սելենա Գոմեսը, որ նրան արգելեին այցելել Չինաստան: Նա լուսանկարվել է Դալայ Լամայի հետ, ու այդ լուսանկարը հայտնվել է համացանցում: Դա, ինչպես պարզվում է, բավական է` Չինաստանի մուտքից զրկվելու համար:
Բրեդ Փիթ

Բրեդ Փիթը հավանաբար գաղափար էլ չուներ, որ իրեն արգելելու են Չինաստան այցելել, երբ համաձայնեց դեր խաղալ «7 տարի Տիբեթում» ֆիլմում 1997 թվականին: Պարզվում է` Չինաստանը շատ լուրջ է ընդունում ֆիլմերն ու դերասաններին, այնպես որ, դերասանին արգելեցին ացելել Չինաստան մոտ 20 տարով:
Հարիսոն Ֆորդ

Հարիսոն Ֆորդը պարզապես անմեղ դերասան չէր, ում արգելեցին ֆիլմում կերպար կերտելու համար, այլ մեկը, ով հայտնի է ազատ Տիբեթին կողմ իր քարոզչություններով, իսկ դա մեծ պատճառ է Չինաստանի համար:
Քեթի Փերի

Քեթի Փերիին արգելել են այցելել Չինաստան իր հագուկապի պատճառով: Բանն այն է, որ համերգներից մեկի ժամանակ նա կրում էր զգեստ, որի վրա արևածաղիկներ էին պատկերված, իսկ դա, ինչպես պարզվեց, Sunflower Student Movement ուսանողական շարժման սիմվոլն էր, որը բողոքի ակցիա էր իրականացնում` ընդդեմ Չինաստանի առևտրական համաձայնագրի: Իսկ մյուս պատճառը Չինաստանում համերգի ժամանակ Թայվանի դրոշը կրելն էր:
Ջասթին Բիբեր

Ջասթինին արգելել են մուտք գործել Չինաստան` նշելով, որ չնայած նա տաղանդավոր երգիչ է, բայց չի կարող այցելել իրենց երկիր, որովհետև վատ պահվածք ունի: