Ամանորյա սեղանի զարդարման հետաքրքիր և մատչելի տարբերակներ, որ ուղղակի կզարմացնեն ձեր հյուրերին. պատրաստեք ինքներդ (Photo)


19:15 , 1 դեկտեմբեր, 2017

Ամանորին և Սուրբ ծննդյանը շատ քիչ ժամանակ է մնացել, ինչը նշանակում է, որ արդեն ժամանակն է մտածելու, թե ինչպես եք զարդարելու ձեր բնակարանը։ Մի՞թե չեք ցանկանում, որ ամանորյա ձեր սեղանը լինի լավագույնն ու ամենատպավորիչը, որպեսզի բոլոր հյուրերը գովեն ձեզ։

Ահա, ձեզ ենք ներկայացնում մի սեղանի ձևավորման մի քանի հետաքրքիր տարբերակներ, որոնք չնայած իրենց հեշտ և մատչելի լինելուն, հաստատ կզարմացնեն ձեր հյուրերին։

Սովորական մոմերի փոխարեն դրեք զարդարված մոմեր։ Օրինակ՝ վերցրեք մոմը, դարչինները սոսնձով կպցրեք դրա շուրջը և գեղեցիկ ժապավենով կապեք։ Արդյունքում կունենաք ավելի գեղեցիկ և, միևնույն ժամանակ, հոտավետ մոմ։

Related image

Մոմերի ձևավորման ևս մի քանի հեշտ և մատչելի տարբերակներ․

Related image

Related image

Image result for creative ideas for christmas table

Կրկին չե՞ք կարողանում կողմնորոշվել, թե ինչպես եք զարդարելու դանակն ու պատառաքաղը։ Գնեք կարմիր և սպիտակ բարակ կտորներ, կտրեք և կարեք փոքրիկ գուլպաներ։ Հենց դրանց մեջ կարող եք դնել ձեր դանակն ու պատառաքաղը։ Խանութներում նաև վաճառում են արդեն պատրաստի զարդարանք գուլպաներ։

Related image

Իսկ այպես կարող եք անձեռոցիկից գեղեցիկ տոնածառեր պատրաստել․

Image result for christmas napkin ideas

Կամ էլ այսպես՝

Related image

Սեղանին առավել տոնական տեսք հաղորդելու համար վերցրեք եղևնու կոներ, պատեք դրանք սոսնձով և տարբեր գույների փայլ շաղ տվեք։ 1 ժամ անց, երբ արդեն սոսինձը չորանա, կարող եք դրանք դնել սեղանի տարբեր հատվածներում։

Related image

Իսկ խմիչքների շշերին ամանորյա հագուստ հագցրեք։

Related image

Image result for santa hats on wine bottles