Պաշտոնական Անկարան հերքել է Թուրքիայից Հայաստան հնարավոր թռիչքների մասին լուրերը


13:04 , 1 դեկտեմբեր, 2017

Դեռ մի օր էինք հասցրել «վայելել» Թուրքիայից Հայաստան թռիչքների հնարավորության մասին լուրերն, ինչ շատ արագ եկավ պաշտոնական Անկարայի հերքումը, վերջինս էլ, ոչ ավել, ոչ պակաս, Բաքվում Թուրքիայի դեսպանի կողմից:

Մի կողմ դնենք, իրականում դա հերքում էր, թե արդարացում կրտսեր եղբոր օջախում, սակայն Բաքվի դեսպանը հավաստիացրել է, որ հայտարարություն անող ավիաընկերության ղեկավարն արդեն իսկ հաստատել է, որ նման բան չի ասել:

Հասկանալիորեն գործում է երկու սցենար. թուրքական ավիաընկերության ղեկավարը դրա մասին խոսել էր, սակայն նրան ստիպել են հրաժարվել, սա փաստ է: Սակայն փաստ է նաև, որ Թուրքիան, այնուամենայնիվ այն երկիրն է, որի քաղաքացիների համար սեփական շահերն ինչ որ պաթոսական եղբայրությունից բարձր են և դա շուտով կտեղափոխվի քաղաքական հարթություն:

Այս պարագայում Ալիևների կլանին մնում է հիշեցնել, որ իրենց ավագ եղբայրները գենետիկորեն առևտրականներ են, վաշխառուներ, իսկ այդ դեպքում վտանգված է ցանկացած եղբայրություն: