17:30 , 21 ապրիլ, 2013
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կհրավիրվի հավաքական՝ անկախ ամեն ինչից:
Վերջին հարցազրույցներից մեկում մարզիչը գովել էր Կասիլյասին և նշել, որ նրան պետք է պաշտպանել բացասական երևույթներից: Դել Բոսկեի այս խոսքերը բոլորի կողմից միանշանակ չէին ընդունվել:
«Ես որևէ վատ բան չեմ ասել: Պարզապես փորձել եմ պաշտպանել իմ սանին: Հավաքականի բոլոր ֆուտբոլիստների համար էլ ես անհանգստանում եմ:
Ասեմ, որ անկախ ամեն ինչից, Իկերը կընդգրկվի հավաքականի կազմում և կմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթի խաղերին: Նույնիսկ եթե նա չկարողանա տեղ զբաղեցնել հիմնական կազմում, կլինի մեզ հետ և իր ներկայությամբ կօգնի բոլորին»,- Դել Բոսկեի խոսքերը փոխանցում է Football Espana-ն: