Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում


06:00 , 1 դեկտեմբեր, 2017
armlur.am-ը գրում է
Նոյեմբերի 29-ին Սոֆիայում Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպվեց ընդունելություն՝ Բուլղարիայում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների դեսպանների, հայ համայնքային կառույցների ղեկավարների, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, լրագրողների մասնակցությամբ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խոսքում ողջունեց աշխարհահռչակ շանսոնյեին։ Ելույթով հանդես եկան նաև Ֆրանսիայի դեսպան Էրիկ Լյոբեդելը, «Յունիքրեդիթ» բանկի տնօրեն Լևոն Համբարձումյանը: Շառլ Ազնավուրը պատասխանեց ներկաների հարցերին, դրվագներ ներկայացրեց իր հարուստ ստեղծագործական կյանքից: 

ամբողջական նյութը կարդացեք այստեղ