Facebook-ը զգուշացնում է


21:23 , 20 ապրիլ, 2013

timthumbԱշխարհում ամենից ավելի տարածված սոցիալական ցանցը՝ Facebook-ը, վարակված Է վիրուսով: Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնային հովտի փորձագետները նախազգուշացնում են համացանցից օգտվողներին նոր վիրուսի ի հայտ գալու մասին, որը քողարկված է Facebook սոցիալական կայքի տակ:

Մասնագետների տվյալներով, ծրագիրը էկրանին է բերում նույնականացման ստուգման պահանջ, ինչը կատարելիս օգտվողն ավտոմատ կերպով վերաուղարկվում է դեպի սոցկայքի կեղծ էջ, որում մուտքագրում է իր ծածկանունն ու գաղտնաբառը:

Իսկ եթե սոցցանցի մասնակիցները հետեւում են հղումին, ապա նրանց համակարգիչները նույնպես վարակվում են, իսկ վնասաբեր ծրագրի մշակողներն ստանում են նրանց անձնական տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն: Մասնագետները խորհուրդ են տալիս, չբացելով, հեռացնել նման հաղորդումները, ինչից հետո ստուգել, թե վիրուս կա արդյոք համակարգչում:

Այդ պահին հանցագործները վերահասցեագրում են տրաֆիկը և ստանում էջում բեռնված օգտվողի անձնական տվյալները և նրանց համար դրանք դառնում են հասանելի: Վիրուսն ակտիվանում է համակարգի յուրաքանչյուր գործարկման ժամանակ, ինչը դժվարեցնում է նրա ոչնչացումը: