Նոր «էքստրիմ» մեր բարեկամ ղազախներից


22:00 , 30 նոյեմբեր, 2017

Որ այդ պետությունն անհատի պաշտանմունքի մերօրյա դասական օրինակ է, գիտեինք բոլորս, բայց նորությունների մի ամբողջ փաթեթ ներկայացնեմ, որի մասին հավանաբար տեղյակ չեք:

Բոլորովին վերջերս Աստանայի միջազգային օդանավակայանը անվանակոչվել է Նուրսուլթան Աբիշևիչի անունով: Ղազախստանում արդեն նրա անունով կա համալասարան, ինտելեկտուալ մի քանի դպրոց, հանրային գրադարան:
10000 թենգեյի վրա նրա պատկերն է:

Ղազախստանի կառավարող կուսակցությունը կոչվում է ՆՈՒՐ ՕԹԱՆ, և զարմանալիորեն այդ կուսակցության լոգոն հիշեցնում է Աբիշևիչի ստորագրությունը:

Հ.գ. Ի դեպ` Նազարբաևը կատեգորիկ «դեմ» է ղազախների նմանօրինակ պահվածքին: