12:00 , 20 ապրիլ, 2013Մարիա Շարապովան վաղուց է զբաղեցրել ամենագեղեցիկ սպորտսմենուհի կամ սպորտսմեն-չեմպիոն վարկանիշային աղուսյակի առաջին հորիզոնականները, հիմա արդեն նրան պաշտոնապես ճանաչել են նաև բարձր եկամուտ ունեցող լավագույններից մեկը:

26 ամյա Շարապովան այս սպորտաձևի բոլոր ժամանակների ամենահարուստ թենիսիստուհիների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Նրա եկամուտները կազմում են 25,1 միլիոն դոլար: Մինչ օրս ավելի շատ վաստակել են միայն Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը` Մարիայի հավերժ մրցակիցները (43,2 և 28,6):
Ռուս թենիսիստուհին գիտի ինչպես ծախսել վաստակած գումարը. նա ունի իր սեփական ֆոնդը և բարեգործություններ է անում, ինչպես նաև հանդիսանում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:
Շարունակությունը՝ այստեղ