Աննա Դովլաթյան.«Դավիթը փոքր-ինչ անհարմար էր զգում…». Bravo.am


17:30 , 30 նոյեմբեր, 2017

Bravo.am-ը գրում է.

Աննա Դովլաթյանի երկրպագուներին նոր անակնկալ է սպասվում: Երգչուհին տեւական դադարից հետո զուգերգ կներկայացնի, այս անգամ սիրելիի՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ: Տեսահոլովակի նկարահանումները երեկ էին, իսկ հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

«Մեկ վայրկյան» այսպես է կոչվում նրանց առաջին զուգերգը: Երաժշտության հեղինակն Աննան է, գործիքավորումը կատարել են Կարեն Զաքարյանը եւ Տիգրան Ավետիսյանը, խոսքերը Վարդան Սմբատյանինն են: