18:42 , 20 ապրիլ, 2013
Ժող, հենց նոր մեր տնից գնաց ԲՀԿ-ի համար մեր տուն եկած մատղաշ աղջնակը. ասաց` հարցեր ենք լուծելու, ինչ հարց ուզեք, տանն ինչ խնդիր կա. կլուծենք. ասի` փող ենք ուզում, կտա՞ք. մի քիչ լռեց, ես պնդեցի՝ կտա՞ք. ասաց` հա, բայց ես չէ. ավագանու ներկայացուցիչը (չեմ տալիս անուն, բայց եթե պետք լինի, կանենք), կզանգի, կխոսեք, կպայմանավորվեք, կտա: Ասի` ինչքա՞ն, ասաց` չգիտեմ, ինքն է որոշում: Ե՞րբ կզանգի, փողը շուտ է պետք: Ասաց՝ չգիտեմ, գրեց` ինչ էր մեզ պետք: Գնաց:
Ինչ լավ ա չէ՞, պարոն Օսկանյան, տվյալներս սաղ տվել եմ, հեռախոսիս համարը, բայց հարսիկիս անունն եմ տվել: Թե չէ` գիտեք... կվառվեի:
Ապրեք, զորանաք, Օսկանյան ջան, որ էդպես հոգում եք իմ մասին: Որ էդպես ազմիվ, անկաշառ, էդպես քաղաքական դաշտը չմոնոպոլիզացրած քարոզարշավ եք անում: էդպես առաքինի, էդպես պայքարիստ, էդպես սիվիլիթասաբար... Շարունակեք նույն ոգով:
Կհանդիպենք նույն տեղում` քաղաքապետարանաի դիմաց, միասին ամոթանք կտանք Տարոնին` ընտրակաշառքի, հայտարարագրած ունեցվածքի ու մնացածի մոմենտով: Կանհնազանդվենք, բախում կհրահրենք, պետդեպը կարձանագրի:
Կհագնեք սպիտակ ձեռնոցներ, կդնեք բակենդբարդներ, եւ անպայման` բաբչկա:
Զի սուրբ եք ու մաքուր:
Անեղծ ու եզակի:
Հա, մոռացա, նաեւ` հաղթողական: