18:20 , 20 ապրիլ, 2013
Գազարով պատրաստված այս սալաթը՝ տարբեր համեմունքներով համեմված, շատ համեղ եւ օգտակար է: Համին անհնար է դիմակայել: Այն կարելի է հեշտությամբ պատրասել եւ համտեսել տարբեր ուտեստների հետ:
Անհրաժեշ են՝
1 կգ գազար
2 ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ աղ
3 ճաշի գդալ քացախ
3-4 հատ սոխ
1 հատ սխտոր
0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ
0.5 թեյի գդալ սեւ կա սպիտակ պղպեղ
համեմ
5 մեխակ
150 գրամ բուսական յուղ
Պատրաստման եղանակը.
Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ: Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 վերցրեք կրակից: Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիչով, ավելացնում աղը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաեւ թարմ սոխն ու շաքարավազը: Ստացված պարունակության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում: Լցրեք բանկայի մեջ եւ դրեք սառնարանը 24 ժամ: Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման:
Շողիկ Գալստյան