Երևան քաղաքի Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի


19:20 , 29 նոյեմբեր, 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող ոսկու շուկային հարակից Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ ներկայացված սխեմայի: