18:00 , 29 նոյեմբեր, 2017Մազերին հնուց կախարդական ուժ են վերագրում: Զարմանալի չէ, որ մազերը նաև արտահայտում են մարդկային բնավորության առանձնահատկությունները:
Աղջիկները մազերի գույնն ու սանրվածքը փոխում են ամենից հաճախ ինչ-որ սուր իրադարձություններից հետո և այդ կերպ նոր կյանք սկսում: Եկեք տեսնենք` ինչի մասին են խոսում մազերի գույնը, կառուցվածքն ու սանրվածքի ձևը:
Չենթարկվող մազեր, որի ծայրերը ճյուղավորված են: Համառ մարդ, ով սովոր է մնալ իր կարծիքին ու ամրապնդել իր դիրքերը:
Հարթ, հեշտ սանրվող մազեր: Հանգիստ բնավորություն: Այսպիսի մարդկանց հետ հեշտ է լեզու գտնել:
Մի փոքր ալիքավոր մազեր: Նրանց բնավորությունը քամու նման փոփոխական է:
Գանգուր մազեր: Կրքոտ, էներգիայով լի, բռնկուն մարդ:
Եթե նախընտրում եք արձակել մազերը, ուրեմն՝ քմահաճ ու ազատասեր ոգի ունեք: Չեք հանդուրժում ավանդույթները, որոնք ընդունված եք, միշտ շարժվում եք` լսելով սրտի ձայնին:
Ետևում ձիգ կապած հարթ պոչ: Այս սանրվածքը նախընտրողները ամեն ինչում կարևորում են կարգուկանոնը, չեն հանդուրժում քաոսն ու նախընտրում են ապրել` ըստ պլանի:
Կարճ սանրվածք: Այսպիսի սանրվածք ունեցողները սիրում են սպորտն ու ակտիվ ապրելակերպը, չեն սիրում երկար նստել մի տեղում:
«Ստեղծագործական խառնաշփոթ»: Ի՞նչ են ասում մազերը մարդու մասին, եթե դրանք միշտ հարդարված են տարբեր ձևերով: Սա խոսում է ռոմանտիկ էակի մասին, որ սովոր չէ մնալ մարդկանց ստեղծած շրջանակների մեջ:
Էլեգանտ, մոդայիկ սանրվածք, իդեալական հարդարված ու խնամված մազեր: Սա, իհարկե, խոսում է ամեն կողմից պերֆեկցիոնիստ մարդու մասին, ով փորձում է ամեն գնով հասնել ներդաշնակության:
Շիկահեր: Շիկահերները շատ զգացմունքային են. նրանք սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում ու օգնում որոշումներ ընդունել:
Մուգ կամ բաց ոսկեգույն մազեր: Նրանք չեն սիրում առանձնանալ ամբոխից, չեն ձգտում ուշադրություն գրավել: Դժվարությամբ են ծանոթանում նոր մարդկանց հետ, սակայն ամենահավատարիմ ընկերներն են:
Մուգ շագանակագույն մազեր: Լուրջ ու խելամիտ մարդիկ: Նրանց վրա կարելի է հենվել ցանկացած իրավիճակում:
Կարմիր մազեր: Բնույթով ավանտյուրիստներ են, ովքեր փորձում են ամեն օր ապրել այնպես, ասես դա իրենց կյանքի վերջին օրն է: Նրանց հետ ուրախ է. ունեն բարի սիրտ:
Սև մազեր: Առեղծվածային ու կրքոտ արարածներ: Հասկանալ, թե ինչ է նրանց մտքին, պարզապես հնարավոր չէ: Ունեն վառ արտահայտված մագնիսիցիզմ:
Ոչ ստանդարտ գույնի մազեր (մանուշակագույն, կապույտ, դեղին, վարդագույն և այլն): Ստեղծագործ էություն. այս մարդիկ միշտ փորձում են ներկել իրենց կյանքը վառ գույներով: Ուզում են ամեն կերպ ի ցույց դնել իրենց անհատականությունը: