Սաուդյան Արաբիայում ազատ արձակվեց ձերբակալված արքայազներից մեկը


13:47 , 29 նոյեմբեր, 2017
Սաուդյան Արաբիայում ազատ արձակվեց նոյեմբերի 4-ին ձերբակալված արքայազներից մեկը՝ Մութաիբ բն Աբդալլահը՝ 2015 թ. մահացած թագավորի որդին, ով ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր թագավորությունում:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ Մութաիբը համաձայնվել է վճարել 1 մլրդ դոլար ազատ արձակման համար: