Ամերիկյան զինուժը մտավ Քիրքուք


12:06 , 29 նոյեմբեր, 2017
Ըստ Իրաքից ստացվող տեղեկությունների՝ ամերիկյան զինուժը (մոտ 50 համերներով) մտավ Քիրքուք:
Սա համընկնում է ամերիկյան ոչ միայն քաղաքական, այլ տնտեսական շահերի հետ:
Էներգակիրներով հարուստ Քիրքուքի մասին ավելորդ է խոսելը: Բայց որ այս պահին ԱՄՆ-ն ունի ազդեցություն իրաքյան կենտրոնական իշխանությունների ու քրդական հատվածի վրա Իրաքում, կարողանում է սեփական զինուժը կենտրոնացնել այն հատվածներում, որոնք Վաշինգտոնի համար կարևորություն են ներկայացնում ու դա անել լրացուցիչ ռեսուրս չվատնելով, ավելին՝ առանց սեփական զինվորի կորստի, ակնհայտ է: