«Հայկական ժամանակ». 2018 թվականի ողջ ընթացքում պետությունը կսուբսիդավորվի ջրի թանկացումը


10:30 , 29 նոյեմբեր, 2017
«Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությունը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով  թանկացումը  մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ 
 
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ այս մասին  հայտնել են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։ «Վարչապետի կողմից տրված հանձնարարականը վերաբերում էր 2018 թվականին, ըստ այդմ՝ կառավարության կողմից սուբսիդավորման ժամանակահատվածն ընդգրկում է 2018թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Սուբսիդավորման ժամանակահատվածը հաշվարկվում է բյուջետային տարվա կտրվածքով»,-հաղորդել են կոմիտեից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: