16:51 , 20 ապրիլ, 2013
Նորքի 1-ին զանգվածում` Նանսենի փողոցի մոտակայքի շենքերից մեկում, «Բարեւ, Երեւան», դաշինքի ակտիվիստները բուկլետներ բաժանելիս հանդիպել են մի բոսյակի` ոստիկանության համակարգում աշխատող, ով գլուխ է գովացել, որ ապրիլի 9-ին խաղաղ ժողովրդի ու մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի դեմ ուժ կիրառողներից մեկն է եղել (այս պահին ճշտվում են նրա մասին բոլոր տեղեկությունները): Ոստիկանությունը նույնպես պարտավոր է օգնել, որպեսզի ոստիկանական համակարգը ազատվի նման բորենիներից, ու ժողովրդի վրա ձեռք բարձրացնող ոհմակի այդ ներկայացուցիչը պատասխանատվության կանչվի Արմեն Մարտիրոսյանի դեմ իրականացված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով: Նրան գտնելը բարդ բան չէ, մանավանդ, որ մենք ավելի ստույգ տեղեկատվություն կփոխացենք թե՛ նրա անվան, թե՛ բնակարանի վերաբերյալ: Ֆեյսբուքյան ակտիվիստներն արդեն իսկ պարզել են Շամիրամի մեկ այլ որդու անուն-ազգանունը եւ գտնվելու վայրը: Այնպես որ, բավարար է ընդամենը մեկ «ուչաստկովի» բորենիներին մեղադրյալի աթոռին նստեցնելու համար: