06:30 , 29 նոյեմբեր, 2017Բոլոր աղքատները ցանկություն ունեն իրենց իրավիճակը մի քիչ բարելավելու։ Եվ «3-րդ աշխարհի» երկրներում մարդիկ բավականաչափ երևակայություն ունեն։ Ա՛յ , օրինակ՝ Զիմբաբվեում մկները համարվում են հայտնի և սիրված ուտեստ։ Տեղի երեխաները պատրաստում են իրենց ձեռքերով թակարդները, որոնց միջոցով որսում են կրծողներին։ Այդ կենդանիները բավականին անվտանգ են, սակայն նրանց որսի հետ կապված վտանգը մեծ է , քանի որ որսորդների դերում լինում են նաև օձեր։ Հաջողակ օրերին երեխաները բռնում են մինչև 100 մուկ։ Իրենց վաստակածը նրանք խորովում են խարույկի վրա և վաճառում՝ 10 մկանից խորովածը՝ 1 դոլարով։
