1 օրում` մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպք, 7 ՃՏՊ, արդյունքում` 9 վիրավոր


22:30 , 28 նոյեմբեր, 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել են 11-ը։

Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 3 և գողության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: