12-14 տարեկան մարմնավաճառներն օրական սպասարկում են 10 հաճախորդի


15:48 , 20 ապրիլ, 2013

Իսրայելի Սոցիալական ապահովության նախարար Մեիր Կոենը անչափահասների շրջանում մարմնավաճառության դեմ պայքարի ծրագրին 4,5 միլիոն շեկել (մոտ 1մլն 240 հազար դոլար) հատկացնելու հրամանագիր է ստորագրել, հաղորդում է այդ երկրի «Ռեշեթ Բեթ» ռադիոկայանը:

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ այդ երկրում նման հիմնախնդիրներով երեխաներին օգնող «Իլեմ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է տեղեկություններ, որի համաձայն սեռական ծառայությունների արդյունաբերության մեջ Իսրայելում ընդգրկված են 15 հազար քաղաքացիներ, իսկ նրանց 1/3-ը՝ 12-14 տարեկան անչափահասներ են: Ըստ այդ հրապարակման՝ մարմնավաճառ երեխաների 90 տոկոսի համար հաճախորդները գտնվում են կավատների միջոցով:

Տարբեր գնահատականներով՝ «կենդանի ապրանքի» առևտուրը տարեկան բերում է 2,4 մլրդ շեկել (ավելի քան 380 մլն դոլար) շահույթ, իսկ յուրաքանչյուր մարմնավաճառ (աղջիկ և տղա) օրական սպասարկում են մինչև 10 հաճախորդի: