Անգամ «Իսլամական պետության» որոշ քաղաքացիներ են բողոքում տեղացի բժիշկների անփութությունից


10:56 , 28 նոյեմբեր, 2017

Մեր առողջապահության ոլորտին առնչվող էսօրվա թեմայի մեջ

Ստորև այս տարվա ապրիլին Իսլամական պետության որոշ քաղաքացիների բողոքի նամակն է՝ ուղղված առողջապահության վարչությանը (ԻՊ-ի առողջապահության նախարարությանը): 
Նամակում քաղաքացիները բողոքում են դոկտորներ Մուհամմադ Աբդալլահից և Խալիդ Սալամից: Ըստ նամակի՝ ինչ-որ հետաքննող մարմին է ստեղծվել, որն իբր հայտնաբերել է, որ այդ բժիշկները մարտում վիրավորված իրենց եղբայրներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ժամանակ անփութություն են դրսևորել, որի հետևանքով մահացության դեպքեր են գրանցվել:
Հետաքրքիրը վերջում է, որտեղ քաղաքացիները հիշեցնում են, որ բժիշկ Մուհամմադ Աբդալլահը արդեն մի քանի անգամ պատժվել է (անգամ մտրակի 600 հարվածով), և նման բժիշկն իրավունք չունի շարունակելու աշխատանքը: