Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները


18:00 , 27 նոյեմբեր, 2017

Գիտականորեն ապացուցված է, որ բոլոր մարդիկ էլ երազներ տեսնում են, անգամ նրանք, ովքեր պնդում են, թե չեն տեսնում։ Բանն այն է, որ արթնանալուն պես նրանք անմիջապես մոռանում են իրենց երազների մասին։

Ասում են՝ յուրաքանչյուր երազ ունի իր նշանակությունը։ Ոմանք պնդում են, թե երազներն անմիջականորեն կապված են մեր ցանկությունների հետ, այսինքն՝ եթե երազում մեքենա եք գնում, ապա իրականում դուք մեքենա գնելու շատ մեծ ցանկություն ունեք։

Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Այդ իսկ պատճառով, ահա, ձեզ ենք ներկայացնում ամենատարածված երազների ամենահավանական նշանակությունները։

Մերկ լինելը (հատկապես հասարակական վայրերում)

Common nightmares meaning

Դուք գնում եք, օրինակ, աշխատանքի, համալսարան, ռեստորան կամ նմանատիպ այլ վայր և հանկարծ նկատում, որ մերկ եք։ Եթե մոտավորապես նմանատիպ երազ եք տեսել, նշանակում է՝ դուք վախենում եք, որ հասարակության կամ որևէ կոնկրետ խմբի կողմից կմերժվեք և չեք կարողանա լիարժեք ներառվել։

Օձեր

Common nightmares meaning

Երազում օձեր տեսնելը շատ բան կարող է նշանակել։ Ամենատարածված տարբերակի համաձայն՝ ձեր կյանքում փոփոխություններ են սպասվում, ինքներդ ևս փոփոխությունների կենթարկվեք ճիշտ այնպես, ինչպես օձն է իր կաշին փոխում։ Բացի այդ՝ հավանաբար ձեր կյանքում որոշ դժվարություններ կան, ոորնք, սակայն, շուտով կհաղթահարեք։

Մղձավանջներ, մահացած մարդիկ

Common nightmares meaning

Երբևէ երազում տեսե՞լ եք մահացած մարդկանց։ Եթե այո, ապա հավանաբար ձեր կյանքում որևէ բան իր ավարտին է մոտենում, ինչը նաև նշանակում է, որ մեկ այլ նոր փուլ կսկսի ձեր կյանքում։

Սարդեր

Common nightmares meaning

Սարդեր տեսնելը նշանակում է, որ կյանքում ձեզ դժվարություններ են սպասվում, իսկ դուք մեծ ջանքերի շնորհիվ և միգուցե նաև մեծ դժվարությամբ, սակայն կկարողանաք հաղթահարել դրանք։

Ընկնելը

Common nightmares meaning

Կարելի է վստահորեն ասել, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ երազի մեջ բարձրությունից ընկել է։ Ընկնելը նշանակում է, որ դուք որոշ խնդիրներ ունեք, միգուցե սթրեսի մեջ եք և չեք կարողանում հասկանալ, թե ինչպես ճիշտ վարվել։

Բանտարկված լինելը

Common nightmares meaning

Որևէ սենյակում բանտարկված լինելն ունի իր հստակ բացատրությունը․ իրական կյանքում դուք բավարարված և երջանիկ չեք այն ամենով, ինչ ունեք։ Օրինակ՝ անառողջ հարաբերությունների մեջ եք կամ անում եք այնպիսի աշխատանք, որը ձեր սրտով չէ։

Հետապնդվելը

Common nightmares meaning

Եթե երազում որևէ մեկը ձեզ հետապնդում է, ապա իրական կյանքում դուք անուշադրության եք մատնում մեկին, ով ձեր հանդեպ շատ հոգատար է։ Հարկավոր է ավելի նրբանկատ և սիրալիր լինել այն մարդկանց հանդեպ, ովքեր աննկատ կերպով հոգ են տանում ձեր մասին։

Ատամ կորցնելը

Common nightmares meaning

Իսկ ատամ կորցնելն էլ նշանակում է, որ դուք որևէ մեկի օգնության կարիքն ունեք։

Հրեշներ

Common nightmares meaning

Երազներում հանդիպող բոլոր հրեշները պարզորեն ցույց են տալիս, որ դուք փորձությունների միջով եք անցնում։