ՀԱԿ-ը վերցրել ու պայքարում է առանձին վերցրած Տարոնի դեմ


13:50 , 20 ապրիլ, 2013

Էդ լավ ա, որ ՀԱԿ-ը վերցրել ու պայքարում ա առանձին վերցրած Տարոնի դեմ: Էդ լավ ա, որ հրահրում ա բախում:
Զի Անդրիասը վառվել ա, «ծակվել ա», «բացահայտվել ա», չի կարող իր անհնազանդներին վերցնել, հիմա էլ Բաղրամյանի փոխարեն քաղաքապետարան գալ, ու թե` Տարոն, որդիա՞ն քեզ գառան մորթի:

Զի էն հանճարեղ Ջոյսը հաստատ ՀԱԿ-ի մասին է ասել.
-ՀԱԿ...ԿԿ, մարդիկ հաշտվում են այն մտքի հետ, որ իրենց գայլն է կծել, բայց ոչխարի կծածից նրանք ուղղակի կատաղում են:
Կա-տա-ղում:
Զի, քանզի, վասնզի արդար կլիներ բուրժուաբար հեղափոխություն արվեր նախ` սեփական դռանը. ՀԱԿ ջան, հանվեր սեփական աչքի փուշը, հետո գնայիք Տարոնի գերանի հետեւից` լենինաբար, շաբաթօրյակաբար, հեղափոխանաբար. այն է` գնայիք ու հարցնեիք` թանկագին Գագիկ Ռոքֆելլերովիչին, օյ, խառնեցինք էլի, Կոլյայիչին.
-Որտեղի՞ց ձեզ, քեզ այդքան ոսկի, որ ծախսում ես այդքան «ռեսկի»... մեր նորաբաց կուսակցության վրա:
-Գագիկ Կոլյայիչ, ճի՞շտ է, որ դուք եք ֆինանսավորել մեր կուսակցության համագումարը ՄՀՀ /հը-հը-հը/-ում:
-Մեր կուսակցության ավագանու այսքան ու այսպես շքեղ պաստառները ու այսքան ուրախ կյանքը մեր, դո՞ւ ես, որ տվել ես մեզ: Կոլյայիչ. ասա ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, ոչինչ` բացի ճշմարտությունից:
Նետ. չեն անի այդպես:
Օսկանյանից երբեմնի դիլխոր, նրանից վտարված, փողոցում մնացած, ոնց երեւում է, մեր Վլադիմիր Կարապետյանը բուրժուազիայի դեմ հեղափոխություն է սկսում ոչ թե իրեն` իր օրերում փողոց ուղարկած Օսկանյանի դեմ, այլ հենց նրա հագով ու հանգով:
Սիվիլիթասաբա՜ր:
Օսկանյան, Գուգո, թանկագիններս, ականջներդ մոտ բերեք՝ ասեմ. աչքիս ախր ձեր Կոլյայիչը խաղարկում է ձեզ ու ձեր բոսին: Սեդրակիչին: Նա ախր ձեր մարշ-բրոսոկը մի կողմից հարամում է, որովհետեւ Օսկանյան ջան, ավելի մեծ պատիժ, ավելի մեծ կծում, քան ձեր այսօրվա իբր թե բակեբակ, տնետուն, դռնեդուռ մարշն է, ձեր քաղաքական դեֆոլտի ու բանկորտի հաշվին, չկա (գիտեք չէ, որ որքան էլ ձգտեք` երրորդ-չորրորդ տեղից առաջ չեք գալու այս ընտրություններում, որովհետեւ եթե քաղաքը ընդդիմադիր է, ապա ընդդիմադիր է նաեւ ձեզ` ԲՀԿ-իդ, եւ ձեր օլիգարխ առաջնորդին):
Ու Ծառուկյանը, որ ոչ մի կերպ չի մասնակցում ձեր քարոզարաշավին, իրավունք է ձեռք բերելու ձեզ ասելու:
-Է՞ս չեք: Դե գնացեք ձեր տուն, ձեր գործին:
«Մույս» կողմից էլ, Օսկանյան ջան, աչքիս Ծառուկյանը Վահագն Խաչատրյանին ավելի է վստահում ու սիրում, քան քեզ ու Գուգոյին միասին վերցրած:
Պատմական պոստ-ֆակտում եմ արձանագրում:
Երրորդ կողմից էլ` Տեր-Պետրոսյանն արդեն իսկ ախր շատ է փչացրել Ծառուկյանին, թե` վերցնում եմ, պոկոտում եմ, քաշքշում եմ...նրան:
Օսկանյա՜ն, թանկագինս, հիշո՞ւմ ես, թե ինչ եղավ մի անգամ «Առագաստ» սրճարանում, երբ էլի մեկին քաշքշում էին: 
Հաստատ կհիշես:
«Ա՜խ կակայա բոլ, կակայա՜ բոլ»: