Ջիգարխանյանի կինը նրա հաշիվը դատարկել է 4 մլն ռուբլիով


19:45 , 26 նոյեմբեր, 2017

Հայտնի է դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը լիովին դատարկել է նրա բանկային հաշիվը, որի վրա գտնվել է 4 մլն ռուբլի։ Դա տեղի է ունեցել ամուսնալուծական սկանդալից առաջ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Լրագրողները հրապարակել են դերասանի անձնական հաշվից քաղվածք։

Կինը լիազորագիր էր վերցրել դեռևս հոկտեմբերի սկզբին և կարողացել կանխիկացնել զգալի գումարը։ Փողերի հետագա ճակատագրի մասին հայտնի չէ։

Հեռուստաալիքը զրուցել է տարեց դերասանի նախկին կնոջ հետ, ով իր ենթադրությունն է արտահայտել առ այն, որ Վիտալիան պարզապես խաբեբա է։ Նա նշել է, որ նախինում լսել է այն մասին, որ իր նախկին ամուսնու երիտասարդ կինը ինչ-որ մեկի հետ նման կերպ է վարվել։

Ներկայում բազմաթիվ գործերով մեղադրվող Վիտալինան գտնվում է երկրի սահմաններից դուրս։